Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Փարաչինար քաղաքում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 21, վիրավորվել ավելի քան 35 մարդ:
Իչպես հաղորդում է Reuters գործակալությունը, պայթյունը որոտացել է շիական մզկիթի մոտ, որտեղ այդ պահին ավարտվել էր ուրբաթօրյա աղոթքը, ուստի ահաբեկչությանը զոհ են գնացել մեծ թվով խաղաղ բնակիչներ:
Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է Պակիստանի թալիբների առաջնորդ Ֆազալ Սայիդը:
«Մեր թիրախը Փարաչինարի շիական համայքն է»,- հեռախոսով ասել է Սայիդը գործակալության հետ զրույցում:
Փարաչինարում ապրում են հիմնականում շիաներ, որոնք պարբերաբար հարձակումների են ենթարկվում սուննիների կողմից:










































