Грузия Online-ի փոխանցմամբ՝ աշնանը Գաբալայում տեղի է ունենալու «Կամուրջների անցկացում» խորագրով միջազգային կոնֆերանսը: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության զարգացմանն աջակցության ասոցիացիայի նախագահ, պատգամավոր Էլհան Սուլեյմանովը:
Վերջինիս խոսքերով՝ այդ կոնֆերանսին, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն Թուրքիայի և Վրաստանի նախագահներ Աբդուլլահ Գյուլն ու Միխեիլ Սաակաշվիլին: Ընդհանուր առմամբ, կոնֆերանսին մասնակցելու են ավելի քան 100 հեղինակավոր հյուրեր՝ պետությունների ներկայիս ու նախկին ղեկավարներ, պատգամավորներ, քաղաքական ու մշակութային գործիչներ:









































