Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր բրիտանացի գործընկեր Դևիդ Քեմերոնի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի հարցը:
Էրդողանը նշել է, որ Սիրիայում զոհվածների թիվը մոտեցել է 7000-ի, իսկ մոտ 10,000 սիրիացիներ ապաստարան են փնտրում Թուրքիայում՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը չի կարող անտարբերություն ցուցաբերել դրա նկատմամբ:
Բացի այդ, Էրդողանը դրականորեն է մոտեցել այսպես կոչված «Սիրիայի բարեկամներ» խմբի երկրորդ նիստը Ստամբուլում անցկացնելուն:
Հիշեցնենք, որ «Սիրիայի բարեկամներ» խմբի առաջին նիստը տեղի է ունենալու փետրվարի 24-ին Թունիսում: Թուրքիան առաջարկում էր այն անցկացնել Ստամբուլում, սակայն այնտեղ բացառվելու էր Ֆրանսիայի մասնակցությունը:








































