Փետրվարի 16-ին` ժամը 16.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արմավիր քաղաքի 26-ամյա մի բնակչուհու:
Պարզվել է, որ նա փետրվարի 9-ին Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող հարսանյաց սրահից գողացել է սրահի տնօրենի թվային ֆոտոխցիկը` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է նաև, որ աղջիկը փետրվարի սկզբին նույն փողոցում գտնվող վարսավիրանոցի աշխատակցի դրամապանակից գողացել է 60.000 դրամ:
Գողոնն առգրավված է:
«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ կատարվում է նախաքննություն:









































