Այս պահին ակտիվիստները շարունակում են մնալ Մաշտոցի պուրակում: Տեղի են ունենում փակ բանակցություններ, և կես ժամ անց կորոշվի՝ շարունակվելո՞ւ է էլիտար կրպակների շինարարությունը, թե՞ ոչ: «Դեպքի վայրում» է նաև Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը:
Հիշեցնենք, որ փակ քննարկումը տեղի է ունենում քաղաքապետարանի իրավական վարչության պետ Զավեն Առաքելյանի, Ներսիկ Նազարյանի և մի քանի ակտիվիստների միջև: Ներսիկ Նազարյանը լրագրողներին հայտնեց, որ Մաշտոցի պուրակում է, քանի որ հաղորդում է ստացել և քաղաքապետարանից, և բնապահպան ակտիվիստներից:









































