Նիգերիայի քաղաքացին, որը մեղավոր է ճանաչվել ԱՄՆ թռչող անդրատլանտյան օդանավի վրա ահաբեկչական գործողություններ կատարելու փորձում, Դետրոյթում դատապարտվել է ցմահ ազատազրկման:
25-ամյա Ումար Ֆարուկ Աբդուլմութալաբն իրեն մեղավոր է ճանաչել` հայտարարելով, որ 2009 թ. դեկտեմբերի 25-ին մտածված ցանկացել է պայթեցնել Ամստերդամ-Դետրոյթ օդանավը, որպեսզի, ինչպես ինքն էր նշել, վրեժխնդիր լինի մուսուլմանների վրա ԱՄՆ-ի հարձակման համար:
Նիգերիացի ուսանողը պայթուցիկն իր հետ անցկացրել է օդանավ և փորձել է գործի դնել, սակայն, բարեբախտաբար, այն չի աշխատել:
Աբդուլմութալաբը չեզոքացվել է ինքնաթիռի ուղևորների կողմից և վայրէջք կատարելուց հետո հանձնվել է ԱՄՆ ոստիկանությանը,- տեղեկացնում է Радио «Свобода»-ն:








































