Այս պահին Մաշտոցի պուրակում քսանից ավել ոստիկաններ են հավաքվել բանվորների հետ: Ակտիվիստների թիվը մոտ տասն է: Կենտրոնի ոստիկանապետը մոտեցել է ակտիվիստներին և պահանջել 5-10 րոպեի ընթացքում լքել տարածքը:
Ակտիվիստները սոցիոլական ցանցերում տարածում են հաղորդագրություններ` խնդրելով անհապաղ միանալ Մաշտոցի պուրակի պահապանների պայքարին:








































