«Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի փոփոխությունից հետո սկսել են Կենտրոնի գլխավոր փողոցները մաքրել՝ թերևս այդպիսով արդարացնելով Գյանջումյանի պաշտոնանկությունը»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Սակայն, ինչպես բոլոր ժամանակներում, տեխնիկան միայն Օպերայի շրջակայքում է երևում, իսկ մնացած փողոցներում ձյան կույտերն ու սառույցը շարունակում են մնալ իրենց տեղում:
Հատկապես անմխիթար վիճակում է Բուզանղի փողոցը, որտեղ տեղակայված է քաղաքապետարանի մասնաշենքը: Այստեղ սկզբունքորեն տեխնիկա չի երևում, և տարածքն ուղղակի հանձնված է բնության բարեհաճությանը»:










































