Հունաստանի կառավարությունը և միջազգային վարկատուները պայմանավորվել են, թե ինչպես 2012 թ 325միլիոն եվրոյով կրճատեն բյուջետային ծախսերը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը` հիմնվելով հունական կառավարության սեփական աղբյուրի տեղեկատվության վրա:
Աղբյուրը հայտնել է ,որ 100 միլիոն եվրո կստացվի պաշտպանության նախարարության գործողությունների ծախսերի կրճատման արդյունքում, մոտ 90 միլիոն եվրոյով կկրճատվի պետական կառույցներում աշխատողների աշխատավարձը: Իսկ մնացյալ 135 միլիոն եվրոն կստացվի ԱԳՆ, առողջապահության, աշխատանքի նախարարությունների ծախսերի կրճատման հետևանքով:
Այսօր Եվրախորհրդի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Հունաստանին տրամարդվելիք երկրորդ փաթեթի շուրջ բանակցությունները բավականին հաջող են ընթանում, սակայն վերջնական որոշումը կկայացվի փետրվարի 20-ին: Խոսելով ձեռք բերված առաջընթացի մասին՝ նա ասել է, որ Եվրախմբին հաջողվել է ձեռք բերել Հունաստանի համաձայնությունն՝ անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու համար:








































