Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Տուվալու կղզային հանրապետության հետ: Համապատասխան հրամանը ստորագրել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Նման որոշման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ Տուվալուն ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը: Պաշտոնական Թիֆլիսը այս հանրապետությունները համարում է վրացական տարածքներ, որոնք գտնվում են «ռուսական շրջափակման մեջ»:
Տուվալուն տեղակայված է Պոլինեզյան կղզիների վրա: Կղզային հանրապետության բնակչությունը 12 հազար է:
Տուվալուն ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը 2011 թ սեպտեմբերին, որից հետո Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել դիվանագիտական հարաբերություններ սկսել այդ երկրի հետ:









































