Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5.6 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 389.28 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 389.25 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.24-ով և կազմել 389.13 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 390-392 դրամով և գնել՝ 386-389 դրամով:








































