Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Շոտլանդիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ամբողջ ուժով կպայքարի Միացյալ թագավորության հնարավոր անկումը թույլ չտալու համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Քեմերոնը նշել է, որ Մեծ Բրիտանիայի միասնականության պահպանումը ձեռնտու է նրա բոլոր քաղաքացիներին ու ժողովուրդներին:
Մեծ Բրիտանիայի վարչապետը կհանդիպի Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Ալեքս Սալմոնդի հետ, ով հանդես է գալիս Շոտլանդիայի անկախացման օգտին: Քաղաքական գործիչները կքննարկեն այդ հարցով հանրաքվեի անցկացման պայմանները և ժամկետը:
Հիշեցնենք, որ Շոտլանդիան նախատեսում է Մեծ Բրիտանիայից առանձնանալու հանրաքվե անցկացնել 2014 թ.:
Անգլիան և Շոտլանդիան միավորման մասին պայմանագիր են ստորագրել 1707 թ., որը համարվում է ներկայիս Մեծ Բրիտանիայի ձևավորման տարեթիվը:









































