Ամերիկացի գիտնականները պարզել են, որ արագությունը, որով քայլում է մարդը, կարող է վկայել, թե որքանով է վերջինիս մոտ հավանական ծերունական տկարամտության առաջացումը։ Իսկ ձեռքսեղմման ուժը հասուն տարիքում մատնանշում է ինսուլտի առաջացման հավանականությունը:
Բոստոնի բժշկական կենտրոնի բժիշկներն ի մի են բերել 2410 մարդու (միջին տարիքը` 62) ուղեղի սքանավորման տվյալները, քայլքի արագությունն ու ձեռքսեղմման ուժը:
Նյարդաբանության ակադեմիայում ներկայացված տվյալների համաձայն` 11 տարի հետո 34 տոկոսի մոտ զարգացել է ծերունական տկարամտություն, իսկ 79 մարդ ինֆարկտ է տարել:
Գիտնականների մի մասը կարծում է, որ անհրաժեշտ է շարունակել հետազոտությունը, որպեսզի պարզվեն նման արդյունքների իրական պատճառները:
Հիշեցնենք, որ նախկինում բժիշկները արդեն այդպիսի ենթադրություն արել էին:
2009 թ. British Medical Journal-ում լույս տեսած աշխատանքում նույնպես խոսվում էր դանդաղ քայլվածքի և սրտանոթային հիվանդությունների միջև «ամուր կապի» մասին:
Journal of the American Medical Association-ում հրապարակված մեկ այլ հետազոտության մեջ նշված էր արագ քայլքի ու 65 տարեկանից բարձր անձանց երկարակեցության մասին:
Բոստոնի հետազոտողների խոսքով` դանդաղ քայլելու սովորույթը վկայում է ծերունական տկարամտության, իսկ ամուր ձեռքսեղմումը` ինսուլտի առաջացման հավանականության մասին:









































