Փետրվարի 16-ին` ժամը 01.10-ին, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Շահումյան գյուղի կենտրոնական փողոցում բախվել է «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21015»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:









































