Փետրվարի 15-ին` ժամը 15.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 60 տարեկան մի կնոջ:
Վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:









































