Ինչպես հաղորդում են Չինաստանի իշխանությունները՝ Կենտրոնական Չինաստանում 15 մարդ մահացել է և ևս երեքը վիրավորվել, երբ ածխի հանքում տրամվայը դուրս է եկել գծերից:
AFP-ի փոխանցմամբ՝ պատահարը տեղի է ունեցել Հունան շրջանի Լեիյանգ քաղաքում, հինգշաբթի առավոտյան: Այս մասին հայտնել է Չինաստանի աշխատանքային ապահովության վարչակազմը:
Տեղական պաշտոնյաները հայտնել են, որ փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են:
Նման պատահարներ Չինաստանի ածխի հանքերում հաճախակի են լինում, քանի որ աշխատանքային պայմաններն այնպիսին են, որ ապահովագրված չէ աշխատողի կյանքը. ղեկավարները ձգտում են միայն արագ եկամուտ ստանալ:








































