Ճապոնական Olympus Tsuyoshi կորպորացիայի նախկին նախագահ Կիկուկավան այսօր ձերբակալվել է` ֆինանսական խարդախությունների կասկածանքով,- հաղորդում է BBC-ին:
Տեսախցիկներ և օպտիկական սարքավորումներ արտադրող Olympus-ի շուրջ սկանդալը շարունակվում է դեռ 2011 թ. աշնանից, երբ ընկերության ղեկավարությունը խոստովանել էր, որ նախկինում պարբերաբար թաքցրել է կրած կորուստների մանրամասները:
Պարզվել է, որ 1990-ական թվականների վերջում Olympus-ի ղեկավարությունը թաքցրել է 1.5 մլրդ դոլարի կորստի մասին տեղեկությունը:









































