Monday, 08 06 2026
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին

«Արաքս» թռչնաֆաբրիկայում լայնածավալ ստուգումներ են իրականացվում. մամուլ

«Առավոտ» թերթը գրում է, որ բազմիցս անդրադարձել է հայաստանյան մի քանի թռչնարտադրող ընկերությունների ահազանգին, որով թռչնաբույծներն իրենց անհանգստությունն ու մտահոգությունն են հայտնում ոլորտում ստեղծված որոշ բացասական երևույթների վերաբերյալ, մասնավորապես` որ Հայաստան ներմուծվող սառեցրած հավերը վերափաթեթավորվում և վաճառվում են տեղական` թարմ կամ սառեցրած հավի անվան տակ: Թեմայի հետ կապված «Աոավոտի» հարցերին պատասխանել է Սննդի անվտանգության ծառայությաՆ պետ Աբրահամ Բախչագուլյանը: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:

Պարոն Բախչագուլյան, հայաստանյան թռչնարտադրող որոշ ընկերությունների ղեկավարներ հավաստիացնում են, որ ոլորտում վերջին շրջանում արձանագրված որոշ բացասական երևույթների մասին տեղեկացրել են նաև Ձեզ: Ի՞նչ քայլեր է իրականացրել Ձեր ղեկավարած ծառայությանը` իրողությունը բացահայտելու ուղղությամբ և ի՞նչ փուլում են դրանք:

Թռչնաբույծների ահազանգի հետ կապված հանդիպել ենք նրանց, առարկայորեն քննարկել առկա իրավիճակը: Ծառայության կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ: Հանդիպումներ ենք ունեցել նաև թոչնի միս ներկրող բոլոր տնտեսվարող սուբյեկտների հետ, նրանց առաջադրանք է տրվել` իրենց կողմից ներմուծված հավի մսի իրացման հետագծելիությունն ապացուցող փաստաթղթերի ներկայացման վերաբերյալ: Խնդիրը դեռ ուսումնասիրության և վերլուծությունների փուլում է: Այս տարի առավել ուշադրություն ենք դարձնելու թռչնի միս արտադրող, ներմուծող և իրացնող կազմակերպությունների գործունեության վրա, այդ իսկ պատճառով արդեն սկսել ենք ստուգումներ իրականացնել նաև թռչնաբուծարաններում: «Արաքս» թռչնաֆաբրիկայում իրականացվում են լայնամասշտաբ ստուգումներ: Ստուգվում են ոչ միայն թռչունների պահվելու եղանակները, վակցինացիային, մորթին և դրանց ներկայացվող պահանջների կատարման համապատասխանությունը, այլ նաև իրացման հետագծելիությունը: Խնդիրը մեկ օրում լուծելու խնդիր չէ, այն պետք է հասկանալ և կարողանալ տնտեսվարողների հետ մշակել այն խաղի կանոնները, որով բացասական իրողությունները իսպառ կվերացվեն: Թռչնամսի հետ կապված խնդիրը լուծելի է արտադրման և իրացման հետագծելիության կարգի պահպանմամբ: Ձվի հետ կապված գործողությունները և թյուրիմացությունները կանխելն առավել հեշտ է, քանի որ ձուն մեր հանրապետություն ներմուծվում է մեր հսկողության ներքո, և մակնշման պահանջի կատարումը առավել հեշտ է իրականացնել և վերահսկել: Ինչ վերաբերում է հավին, ապա թռչնամսի նույնականացումը` սառեցրածը թարմի անվան տակ վաճառելը, այդքան էլ դյուրին խնդիր չէ: Եվ դա կարող է պարզվել միայն վերլուծության լաբորատոր լայնածավալ հետազոտության արդյունքում: Մեր կողմից, թռչնաբույծների հետ միասին, ուսումնասիրվել են նաև խանութներում առկա բոլոր հավերի տեսականիները, նաև թռչնաբույծները փաստեցին, որ դժվար է սառեցված հավը վաճառել թարմի անվան տակ, քանի որ սառեցված հավը իր ապրանքային տեսքը և որոշ հատկանիշներ կորցնում է և սպառողի համար դա նկատելի է: Խնդիրն ավելի շատ ներկրված՝ սառեցրած և տեղական սառեցրած հավերի նույնացման մասին է: Փորձելու ենք այդ խնդիրը լիովին լուծել:

Իսկ այն, որ ներկրված` սառեցրած հավերը հատուկ սարքավորումներով և բաղադրություններով վերամշակվում են` թարմի «նմանեցնեի համար», չի՞ կարող սպառողին թյուրիմացության մեջ գցել։

Այդ սարքավորումներով թարմացումները ևս շատ թանկ հաճույք է և կազդի հավի ինքնարժեքի վրա: Դա ապացուցելի չէ: Ապացուցելի չէ նրա տեսականին:

Ե՞րբ եք սկսել զբաղվել խնդրով և, ի վերջո, ե՞րբ հայտնի կլինեն ուսումնասիրությունների արդյունքները:

Ուսումնասիրությունները սկսել ենք փետրվարի 2-ին և մինչև անսի 20-ը դրանք կավարտենք: Վերջում կկազմվի սռտուգման, մեր կողմից արձանագրված խախտումների, և այլ լաբորատոր ստուգումների արձանագրություն, որը կտրվի տնտեսվարող սուբյեկտին,կազմակերպվելու է վարչական վարույթի քննարկում, և այդ ամենի մասին կտեղեկացվի հանրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում