Facebook սոցցանցը պատրաստվում է «Ժամանակացույց» (Timeline) բացել նաև ընկերությունների, բրենդների և հայտնի մարդկանց պաշտոնական էջերի համար: Այս մասին հաղորդում է Ad Age-ը:
«Ժամանակացույցը» սկզբում նախատեսված էր անձնական էջերի համար: Անցած տարվա դեկտեմբերից այն հասանելի էր բոլոր օգտատերերին: Առաջիկայում այս գործիքը հասանելի կլինի նաև պաշտոնական էջերի համար: Առայժմ Timeline-ը կգործի փորձնական ռեժիմով, որից հետո, հաշվի առնելով նաև օգտատերերի կարծիքները, այն կարող է հասանելի դառնալ բոլորին:









































