Ըստ իշխանությանը մոտ կանգնած «Հրապարակ»-ի աղբյուրների` «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գևորգյանի խափանման միջոցը փոխելուց հետո կտրուկ փչացել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և ոստիկանապետ Վովա Գասպարյանի հարաբերությունները:
«Ոստիկանապետը վիրավորված է Աղվան Հովսեփյանից, քանի որ համարում է, որ նա իր մեջքի հետևում ինտրիգներ է սարքել, որոնց հետևանքով ընկել է իր վարկանիշը նախագահի և ժողովրդի մոտ: Բանն այն է, որ Վովա Գասպարյանի ենթակաները կալանավորել էին Հայկին, իսկ Աղվան Հովսեփյանի ենթական վերացրեց կալանքի որոշումը»:









































