Գործարար Սիլվա Համբարձումյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանին որոշել են տեղափոխել Կանադա:
Ըստ Համբարձումյանի՝ մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանն այնտեղ կշարունակի ապաքինման գործընթացը:
«Այնպես որ, մինչև նրա կինը` Մադլեն Թաշճյանը, մտածում է դատական նիստերին ներկա լինել-չլինելու մասին, այդ ընթացքում պլանավորում են նաև Սերոբին երկրից դուրս հանել»,- ավելացրել է Համբարձումյանը:
«Հիշեցնենք, որ Տեր-Պողոսյանի կինը՝ Մադլեն Թաշճյանը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ Սիլվա Համբարձումյանի՝ պահանջելով ներողություն խնդրել և 1 լումայի փոխհատուցում տալ:
Վեճն առաջացել է այն բանից հետո, երբ Ս. Համբարձումյանը հայտարարել էր, թե 1999-ի դեպքերի վերաբերյալ տիկին Մադլենը ցուցակ կհրապարակի, եթե ամուսնուն խիստ պատիժ տան»,- հավելում է թերթը:









































