Նյու Յորքի դատարանը 4 մարդու սպանության համար դատապարտված ՝ ուկրաինական ծագում ունեցող Մաքսիմ Գելմանի 200 տարվա ազատազրկմանն ավելացրել է ևս 25 տարի: Անցած տարվա նոյեմբերին Գելմանն իրեն մեղավոր էր ճանաչել 4 մարդու սպանության, ինչպես նաև զինված հարձակում և մահափորձ իրականացնելու մեջ:
Հայտնի է, որ Գելմանը սպանել է նախ իր խորթ հորը, ապա 20-ամյա Ելենա Բուլչենկոյին, ով մերժել էր նրա ամուսնության առաջարկը: Այդ տանը Գելմանը սպանել էր նաև Ելենայի մորը, որից հետո առևանգել էր մի քանի մեքենա` դանակով վիրավորելով այդ մեքենաների վարորդներին, իսկ ճանապարհին մահացու վրաերթ էր կատարել: