«Արաբական երկրների լիգայի՝ սիրիական խնդիրը քննարկելու որոշումն ընդունվել էր Դամասկոսի կողմից»,- հայտնել է փետրվարի 15-ին Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիյադ Մուհամմեդ Խադադը՝ «Ճգնաժամը Սիրիայում. կարգավորման ճանապարհները և այդ գործընթացում միջազգային հանրության հնարավոր մասնակցությունը» թեմայով մամլո ասուլիսի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ИА REGNUM-ի թղթակիցը:
Ստեղծվել էր արաբական դիտորդների խումբ: Դիտորդներն աշխատում էին Սիրիայի բոլոր քաղաքներում, իսկ աշխատանքների արդյունքների մասին զեկուցագիր է գրվել: Այնտեղ հստակ գրված էր, որ տեղի բնակչության սպանությունն իրականացնում են զինված վարձկանները, ընդ որում այդ խմբավորումներն օգտագործում են նաև ծանր զենք: Քանի որ այդ զեկույցն անաչառ էր, այն չի քննարկվել»,- ընդգծել է դեսպանը:
Հիշեցնենք, որ Լիգայի դիտորդների առաջին խումբը Սիրիա էր ժամանել 2011 թվականի դեկտեմբերի 26-ին:








































