14-ամյա Մոշե Կաի Կավալինը չի սիրում, երբ իրեն հանճար են անվանում:
Ինչպես Կավալինն է ասում, ինքը պարզապես 8 տարեկանում ընդունվել է Լոս Անջելեսի հանրային քոլեջը, որն ավարտել է 2011 թվականին` 11 տարեկան հասակում, գերազանց գնահատականներով:
Այժմ 14 տարեկանում նա ավարտում է իր ուսումնառությունը UCLA-ում: Ինչպես նաև տղան վերջերս հրապարակել է իր We Can Do գիրքը:
100 էջանոց գրքում ներկայացվում է, թե ինչպես իր տարիքի երիտասարդները կարող են շատ բանի հասնել կենտրոնացման միջոցով: Ըստ Associated Press-ի՝ տղան հույս ունի, որ իր գրքի միջոցով պարզ կլինի, որ հանճար լինելը ոչ մի կապ չունի հաջողությունների հետ, հարկավոր է միայն քրտնաջան աշխատել:
Դրա հետ մեկտեղ Կավալինը նաև իրեն երբեմն զրկում է հեռուստացույց դիտելու հաճույքից` ասելով, որ ամբողջ շաբաթվա ընթացքում հեռուստացույց է դիտում միայն 4 ժամ:










































