Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության նախարարությունը հերքել է եվրոպական 6 երկրների նավթի մատակարարման դադարեցումը: Նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե իրենք ընդունեին այդպիսի որոշում, ապա դա կհրապարակվեր Ազգային անվտանգության գերագույն խորհրդի կողմից:
Հիշեցնենք, որ այսօր իրանական Press TV հեռուստաալիքը տեղեկատվություն էր տարածել, որ Իրանն այսօրվանից սկսած՝ դադարեցնում է եվրոպական 6 երկրների՝ Ֆրանսիային, Նիդեռլանդներին, Իտալիային, Պորտուգալիային, Իսպանիային ու Հունաստանին, իր նավթի մատակարարումը: Այդ երկրների դեսպաններն այդ մասին իրազեկվել են ԱԳՆ-ում:








































