Վատ սնվելու պատճառով անցյալ տարի ամբողջ աշխարհում մահացել է 2.5 մլն երեխա, ավելի քան 450 մլն երեխա առաջիկա 15 տարում չի կարող նորմալ աճել թերսնուցման պատճառով, եթե արտահեթ միջոցներ չձեռնարկվեն: Այս մասին գրում է բրիտանական The Guardian թերթը՝ վկայակոչելով Save the Children մարդասիրական կազմակերպության հրապարակած տվյալները:
Կազմակերպությունը նշում է, որ որոշ զարգացող երկրներում յուրաքանչյուր երրորդ երեխան սննդի պակաս ունի: Հնդկաստանում երեխաների 48%-ը թերաճ է մնում սննդի պակասի պատճառով: Բնակչության արագ աճ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Նիգերիան և Տանզանիան, այս խնդիրն ավելի է սրվում:
Պարենամթերքի գների աճը ավելի է վատացնում իրավիճակը բոլոր զարգացող երկրներում:
Կազմակերպության ակտիվիստները կոչ են անում սովի դեմ պայքարի միջազգային արշավ սկսել և այդ հարցը բարձրացնել մայիսին կայանալիք G8-ի գագաթնաժողովում:









































