Friday, 12 06 2026
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26

Գալուստ Սահակյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային

Փետրվարի 15-ին Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ երկուստեք բարձր գնահատելով Հայաստանի և Ուկրաինայի միջև քաղաքական-տնտեսական կապերի, միջխորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը, կողմերն արձանագրել են, որ երկու երկրների համակողմանի փոխգործակցության հնարավորությունները շատ ավելի մեծ են, որոնք տարբեր համատեղ ծրագրերի իրականացմամբ, հետևողական քայլերով պետք է կյանքի կոչել:

Ուկրաինայի դեսպանը գոհունակություն է հայտնել միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում համագործակցության նկատելի առաջընթացի համար և շնորհակալություն հայտնել, որ միջազգային կառույցներում հայ խորհրդարանականները պաշտպանում են ուկրաինական պատվիրակությունների դիրքորոշումներն ու աջակցում նրանց:

Դեսպանի խնդրանքով Գ. Սահակյանը ներկայացրել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, համամասնական ու մեծամասնական ընտրակարգերի վերաբերյալ քաղաքական ուժերի տարբեր դիրքորոշումները` տեղեկացնելով, որ Ազգային ժողովում այդ թեմայով խորհրդարանական լսումներ են ընթանում:

Նա ներկայացրել է իրենց կուսակցության քաղաքական սկզբունքն առաջիկա խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու վճռականության մասին, որը ոչ միայն երկրի կայունության ու զարգացման նախադրյալ կլինի, այլև ավելի կամրապնդի միջազգային կառույցներում Հայաստանի դիրքն ու հեղինակությունը:

«Քաղաքական դաշտն ու մթնոլորտը Հայաստանում այնպիսին է, որ բոլոր քաղաքական ուժերը լիարժեք կարող են դրսևորել իրենց հնարավորությունները»,- նշել է Գ. Սահակյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև երկու երկրների մշակութային կապերի զարգացմանը, Ուկրաինայում հայկական համայնքի կենսական խնդիրներին, հայկական հուշարձանների պահպանությանն առնչվող ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում