Հոնդուրասի բանտերից մեկում բռնկված հրդեհի պատճառով զոհերի թիվը հասել է 272-ի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհերի և շուրջ 60 վիրավորների մասին:
Ընդհանուր առմամբ, բանտում պահվում էր 800 դատապարտյալ, նրանց մի մասը փախել է: Հրդեհի պատճառները պարզվում են: Ըստ շրջանառվող տարբերակներից մեկի՝ գիշերը բանտում խռովություն է տեղի ունեցել:
Հոնդուրասում արդեն երկու անգամ նման հրդեհներ են բռնկվել: 2004 թ. մայիսի 17-ին Սան Պեդրո Սուլի բանտում զոհվել է 107 դատապարտյալ, 2003 թ. ապրիլին՝ Լա Սեյբա քաղաքի բանտում՝ 68 մարդ:








































