Грузия Online-ի փոխանցմամբ՝ Դմանիսիի բնակչության հետ հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում հերթական անգամ հավաքվում են մութ ուժերը.
«Նրանք մի քանի անգամ պարտություն են կրել: Որոշ ժամանակ անց նրանք վերակազմավորվել են և նորից են հավաքվել՝ հայտարարելով, որ պետք է գահընկեց անեն մեզ և հետ վերադարձնեն իրենց նախկին դիրքերը: Սակայն դա տեղի չի ունենա, քանի որ գործ ունեն ոչ թե Սաակաշվիլիի կամ կառավարության անդամներից մեկի, այլ՝ վրաց ժողովրդի հետ, որը ձգտում է ավելի լավ կյանքի և ցանկանում է պահպանել իր վերականգնված արժանապատվությունը:
Վրաց ժողովուրդը թույլ չի տա, որ կոռուպցիան և կրիմինալը հետ վերադառնան: Մի կողմում մութն է, իսկ մյուս կողմում՝ լույսը, մի կողմում բարին է, իսկ մյուս կողմում՝ չարը: Լույսը մշտապես հաղթում է խավարին, իսկ ապագան՝ անցյալին»:









































