«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` երկուշաբթի Մոսկվա է մեկնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Ընդ որում, զարմանալի զուգադիպությամբ, Ծառուկյանը Մոսկվա է մեկնել կոալիցիոն վերջին նիստից հետո, երբ որոշում կայացվեց, որ կոալիցիոն կուսակցություններն Աժ ընտրություններին մասնակցելու են առանձին»,- գրում է թերթը և հավելում.
«ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունները` ասելով, որ Ծառուկյանն այս պահին արտերկրում է, բայց թե կոնկրետ որտեղ, գերադասեց լռել: Գալստյանը նաև չմանրամասնեց Ծառուկյանի` արտերկրում գտնվելու պատճառները»:








































