«Մինչ գործող իշխանությունները ձգտում են վերարտադրվել, պահպանել ունեցած աթոռները կամ ավելացնել դրանց թիվը, Հայաստանի Հանրապետության բնակիչները լքում են իրենց ծննդավայրը»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«2012թ. հունվարին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 54 հազար 226, սակայն մեկնել է 61 հազար 70 մարդ: Այսպիսով՝ ուղևորաշրջանառության բացասական սալդոն անցած ամսվա ընթացքում կազմել է 6 հազար 844 մարդ:
Համեմատության համար նշենք, որ 2011 թ. հունվարին օդային ճանապարհով մեկնածների և ժամանածների բացասական սալդոն 5 հազար 480 է եղել: Ասել է թե՝ Հայաստանից հեռացողների թիվը շարունակում է աճել»:







































