Thursday, 11 06 2026
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ

Սուրբ տեղը դատարկ չմնաց

Ինչպես ասում են` սուրբ տեղը դատարկ չմնաց, և Հայ ազգային կոնգրեսի հետաձգված հանրահավաքի փոխարեն, որը թերևս լինելու էր, այսպես ասած, ակտիվ քաղաքական սեզոնի համապետական բացումը, սեզոնը բացեց Վարդան Օսկանյանը` նախկին արտգործնախարար, Ռոբերտ Քոչարյանի զինակից: Նա սեզոնը բացեց անդամակցելով Բարգավաճ Հայաստան կուսակցությանը: Սրանով, Հայաստանի քաղաքական գործընթացները մի կողմից դառնում են բազմազան, մյուս կողմից` ամեն ինչ շատ ավելի է հստակ ու պարզ դառնում:

Մասնավորապես, պարզ է դառնում, թե ինչ ասել է Բարգավաճ Հայաստան և փաստորեն, ըստ էության, հանրության համար ակնհայտ է դառնում, որ ԲՀԿ-ն դա Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունն է: Հազիվ թե որևէ մեկը կասկածի, որ Վարդան Օսկանյանը քաղաքական դաշտում ինքնուրույն գործիչ է և ներկայացնելու է ինքնուրույն քաղաքական մոտեցումներ:

Ի՞նչ նոր իրողություններ է հաստատում այս հանգամանքը քաղաքական դաշտում: Ժամանակը, իհարկե, շատ ավելի հստակ ու մանրամասն ցույց կտա, թե ինչ նորություններ կլինեն, սակայն արդեն այսօր կարելի է ասել, որ իրավիճակը ստանում է բոլորովին նոր կոնֆիգուրացիա: Եվ հետաքրքրականն այն է, որ Վարդան Օսկանյանը իր անդամակցության մասին հայտարարում է կոալիցիոն հայտարարությունից հետո, որում իշխող կուսակցությունները նշում էին, որ պայմանավորվել են առաջիկա ընտրություններում առանձին ցուցակներով և ազնիվ ու քաղաքակիրթ մրցակցությամբ հանդես գալու հարցում:

Այլ կերպ ասած` Վարդան Օսկանյանի մուտքը ԲՀԿ, այդ հայտարարությունից մեկ օր անց, հուշում է, որ կոալիցիոն այս հայտարարությանը միանում է նաև Ռոբերտ Քոչարյանը, ինչը, մեծ հաշվով, նշանակում է, որ նա էլ ընդունում է խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանի նախագահությամբ գծված կանոններով խաղը: Ընդ որում` չի բացառվում, որ միգուցե հենց այդ իսկ պատճառով էլ Ռոբերտ Քոչարյանին տրվում է քաղաքական ակտիվ զարգացումներում որոշակիորեն բացված ներգրավվելու հնարավորություն:

Ինչպես ասում են` երեկոն, որ առանց այդ էլ ձանձրալի չէր, դառնում է առավել քան հետաքրքիր: Սակայն այս ամենի արդյունքում, իհարկե, գլխավոր խնդիրն այն է, թե ինչքանով է այդ հետաքրքիր երեկոն թեթևացնելու Հայաստանում հասարակության կյանքը, ավելացնելու սոցիալ-տնտեսական բարեկեցությունն ու իրավական պաշտպանվածությունը, և ինչքանով է նպաստելու պետության հզորացմանն ու մրցունակության բարձրացմանը: Առայժմ ներքաղաքական ինտրիգները, որ անցնում են հենց նշյալ թեմաներով կարգախոսների ներքո կամ այդ կարգախոսներով քողարկված, իրականում հասարակությանը բացարձակապես չեն տալիս այդ հարցերի պատասխանն ու չեն նախանշում այն հաջորդականությունը, որով իրենց պայքարի կամ մրցակցության արդյունքում փոխվելու է երկիրն ու հասարակության վիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում