Մեքսիկայի իշխանությունները նախօրեին հայտարարել են, որ ձերբակալել են ուժեղ հոգեմետ դեղեր արտադրող ամենախոշոր «գործարարին»` Խայմե Հերերային: 43-ամյա մեքսիկացին համարվում է «Սինալոա» կարտելի մետամֆետամինի հիմնական մատակարարներից մեկը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հավելելով, որ Հերերային երկար տարիներ որոնում էին նաև ԱՄՆ-ում:
«Սինալոա» կարտելը համարվում է ամենախոշոր խմբավորումներից մեկը: Սակայն Մեքսիկայի իշխանություններին հաջողվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում ձերբակալել այդ խմբավորման մի շարք առանցքային դեմքերի, այդ թվում` ԱՄՆ թմրանյութերի մատակարարման գործով զբաղվող հիմնական համակարգողին: