Այս տարի ամանորյա տոներին ընդառաջ մեծ հոսք է եղել դեպի Հայաստան հիմնականում Ռուսաստանից. տեղեկացնում են «Զվարթնոց» օդանավակայանի օպերատիվ ծառայությունից: Ավելին` Ռուսաստանից շուրջօրյա չվերթները մինչ օրս շարունակվում են և ոչ պակաս ակտիվությամբ` այն պարզ պատճառով, որ դեկտեմբերի 31-ից հետո տոմսի գները անհամեմատ էժանանում են: Հետևաբար Ռուսաստանում ապրող հայ քաղաքացիների մի մասը նախընտրում է տուն վերադառնալ հունվարի 2-ին կամ 3-ին` անհամեմատ էժան գներով: «Զվարթնոց» օդանավակայանի տոմսարկղից փորձեցինք ճշտել, թե տոմսերը քանի տոկոսով են էժանանում, սակայն նրանք միանշանակ պատասխան չտվեցին. սոսկ նշեցին, որ գնային փոփոխություններ տեղի են ունենում, բայց թե ինչ սանդղակով` չեն կարող նշել: