ՀՀ ԱԻՆ–ը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Միցուբիշի պաջերո» մակնիշի 15 ԼՍ 382 պետհամարանիշով և «Գազ 3110» մակնիշի 68 ՕՍ 777 պետհամարանիշով ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «Միցուբիշի պաջերո» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 1989 թ. ծնված Արամ Մուսայելյանը մինչև փրկարարների` դեպքի վայր հասնելը տարբեր վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի« բժշկական կենտրոն։ Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ վարորդ, 1988 թ. ծնված Ա. Կիրակոսյանին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
«Գազ 3110»–ի վարորդը (ինքնությունը չի հաջողվել պարզել) ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ, սակայն հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց և դեպքի վայրից դիմել է փախուստի: