Մադրիդում ուրբաթ տեղի է ունեցել բողոքի զանգվածային ակցիա կառավարութան կողմից հաստատված նոր աշխատանքային օրենսդրության դեմ:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են քաղաքի կենտրոնում՝ կառավարության, արհմիությունների և ձեռնարկատերերի դեմ ուղղված կարգախոսներով: Նրանց մի մասն այնուհետև փորձել է մտնել խորհրդարանի ստորին պալատի շենք: Ոստիկանության հետ բախումներ են սկսվել այն պահին, երբ անվտանգության աշխատակիցները փակել են նրանց ճանապարհը: Արդյունքում մի քանի մարդ, հիմնականում ոստիկաններ, վիրավորվել են, 10 ցուցարար ձերբակալվել է:
Նշենք, որ բողոքի ակցիան կազմակերպվել է սոցիալական ցանցերի օգնությամբ և տևել շուրջ 2 ժամ, այնուհետև դրա մասնակիցները ցրվել են: