Monday, 06 05 2024
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու

Չեխ նկարիչները քանդակել են Վացլավ Հավելի մոմե բաց սիրտը

Չեխ հայտնի գեղանկարիչներ Ռոման Շվեյդան և Լուկաշ Գավլովսկին ուրբաթ օրը Պրահայի Ազգային թատրոնի դիմաց տեղադրել են վերջերս մահացած Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելի սրտի խորհրդանշական մոմե քանդակը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti-ն՝ վկայակոչելով չեխական մամուլը:

Քանդակի հումքը այն մոմերի մնացորդներն էին, որոնք Վացլավի հրապարակում և տարբեր քաղաքներում ու գյուղերում նրա մահվան օրը վառել էին չեխերը:

Նկարիչները քանդակը հատուկ պատրաստել են բաց սրտի տեսքով. կարելի է դրա մեջ մտնել և ներսից դիտել այն:

«Օգտագործված նյութում մենք շատ լույս ենք տեսնում: Այդ մոմերում մարդկանց պատկերացումներն են իրական հասարակության մասին, հույս առ այն, որ միշտ կարելի է գործել արդար և սեփական պատկերացումներին համապատասխան: Դա այն հույսն է, որ քաղաքականությունը չպետք է լինի կեղտոտ զբաղմունք»,- ասել է քանդակի հեղինակներից Լուկաշ Գավլովսկին:

Նրա խոսքերով՝ քանդակի քաշը 2 տոննա է: Ակցիայի կազմակերպիչները հույս ունեն, որ մոմը կմնա մինչև գարուն, և եղանակը թույլ կտա քանդակը պահել երկու ամիս՝ մինչև ապրիլի 10-ը:

Ազգային թատրոնում քանդակի բացմանը ներկա է եղել առաջին նախագահի կինը՝ Դագմար Հավլովան, նրա ընկերները և համախոհները:

Քանդակի հետագա ճակատագիրն առայժմ հայտնի չէ: Հնարավոր է, որ այն տեղադրվի որևէ թանգարանում, հնարավոր է և հումք դառնա արվեստի այլ նմուշների համար: Չի բացառվում, որ հեղինակները քանդակի մասերը որպես հիշատակ բաժանեն ցանկացողներին:

Վացլավ Հավելը միշտ ստորագրում էր ամբողջ անունով՝ Vaclav Havel, ի նշան սիրո կողքին կարմիր սիրտ նկարելով: Հավելը մահացել է 2011թ. դեկտեմբերի 18-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում