Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին ուրբաթ օրը ռուս գիտնականները տվել են ջրի նմուշ, որը վերցվել է ավելի քան 1 միլիոն տարի սառուցի տակ մնացած Անտարկտիդայի լճից:
AFP-ն գրում է, որ վարչապետն առաջին մարդն է, ով ստացել է ջրի խորհրդանշական նմուշը:
Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը հայտնել է, որ Բնական ռեսուրսների նախարարության ղեկավարն առաջին նմուշը տվել է վարչապետ Վլադիմիր Պուտինին: Նմուշը ձեռք է բերվել ռուս գիտնականների երկարատև հետազոտության արդյունքում, որի ընթացքում նրանք շարունակ փորել են Անտարկտիդայի սառույցները: