Ուրբաթ օրը «Զինված ահաբեկչական խմբավորումները» պայթեցրել են մի շարք ականապատ տներ՝ Սիրիայի արմուտքում գտնվող Հոմս քաղաքի Բաբա Ամր թաղամասում, որտեղ մի քանի օր անցկացվում է հակաահաբեկչական օպերացիա: Այս մասին հաղորդում է սիրիական САНА գործակալությունը՝ հղում կատարելով տեղի իշխանությունների աղբյուրին: Պայթյունները բնակիչներին վախեցնելու համար էին և տպավորություն ստեղծելու, թե իբր Հոմսը ենթարկվում է կրակոցների՝ կառավարական զորքերի կողմից: Սակրավորներին հաջողվել է քաղաքի փողոցներում չեզոքացնել 15 պայթուցիկ սարք:
Ընդդիմության կողմնակիցներն իրենց կողմից բազմիցս հայտարարել են Հոմս քաղաքում զինվորական գործողությունների արդյունքում մեծաթիվ զոհերի մասին:
Սիրիայում արդեն շուրջ 11 ամիս չեն դադարում հակակառավարական ցույցերը: Ամեն օր տեղեկություններ են ստացվում ինչպես խաղաղ բնակիչների, այնպես էլ ուժային կառույցների աշխատակիցների մահվան մասին: ՄԱԿ-ի տվյալներով՝ երկրում ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ բախումների ժամանակ սպանվել է ավելի քան 2 հազար զինծառայող: Այս մասին գրում է ria.ru-ն: