Իրանում արգելվել է «Սիմփսոփններ» մուլտսերիալի հերոսներին պատկերող տիկնիկների վաճառքը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով տեղական «Շարգ» թերթին:
Երեխաների և պատանիների մտավոր զարգացման պետական ինստիտուտի ներկայացուցչի խոսքով` Իրանի իշխանությունները չեն ցանկանում թույլատրել արևմտյան արժեքները գովազդող հայտնի տիկնիկների վաճառքը:
Ընդ որում` չինովնիկը նկատել է, որ երկրում արգելված է բոլոր այն տիկնիկների վաճառքը, որոնք պատկերում են մեծահասակների և մատնանշում են սեռերի տարբերությունը:
Արգելվելու ենթակա խաղալիքների թվում էին նաև Սուպերմենին և Սարդ Մարդուն պատկերող խաղալիքները, սակայն իշխանությունները որոշել են չարգելել դրանց վաճառքը, քանի որ այս հերոսները «օգնում են ճնշվածներին»: 1996 թ. երկրի Մանուկների և պատանիների մտավոր զարգացման պետական ինստիտուտի մասնագետները եկան այն եզրակացության, որ իրանական ավանդույթներին հարիր չեն «Բարբի» տիկնիկները, որոնց բնութագրեցին որպես արևմտյան մշակույթի «տրոյական ձիեր»: Սակայն միայն 2012 թ. հունվարին իշխանությունները պահանջեցին վաճառասեղաններից հավաքել տիկնիկները:
AP գործակալության տվյալով` Իրան խաղալիքների ներկրումը կազմել է 57 մլն դոլար: