Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում մեկ ամսով կասեցվել է «Ռուզգյար» թերթի գործունեությունը: Այդպիսի որոշում է ընդունել Թեհրանի քաղաքային դատախազությունը:
Դրա պատճառը փետրվարի 5-ին թերթում ընդդիմադիր գործիչ Մամեդռըզա Հաթեմիի հետ հարցազրույցի հրապարակումն է և երկրի նախկին նախագահ Ռաֆսանջանիի գրած բողոք-նամակը:
Նշվում է, որ նախորդ տարվա սեպտեմբերի 5-ին էլ 2 ամսով էր կասեցվել «Ռուզգյար» թերթի գործունեությունը: