«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում կանդրադառնա «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի հասցեին ՀՀ ոստիկանության հնչեցրած մեղադրանքներին:
«Հարգելի գործընկերներ: Կիրակի օրը, փետրվարի 5-ին, ժամը 16.00-ին «ՀԺ» խմբագրությունում տեղի կունենա իմ երկրորդ ասուլիսը` «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի ձերբակալության և ոստիկանության կողմից նրան վերագրվող մեղադրանքի կապակցությամբ»,- նշված է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքի էջում:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը կալանավորվել է փետրվարի 3-ի առավոտյան՝ տնից դուրս գալուց հետո: Այժմ նա պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: