Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց Հայաստանի և Ավստրիայի միջև համագործակցությունը երկկողմ խորհրդարանական և բազմակողմ միջխորհրդարանական կառույցներում: Անդրադարձ կատարվեց երկու խորհրդարանների միջև գործունեության ակտիվացմանը:
Դեսպանը տիկին Պրամերի խնդրանքով ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, հարաբերությունները հարևան երկրների հետ, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև երկկողմ, մասնավորապես՝ առևտրի ոլորտում Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունների ներկա վիճակը:








































