ՀՀ ԱԻ նախարարությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի, ժամը 15.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը:
Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածի մաքրման աշխատանքները եղանակի վատթարացման և հնարավոր ձնահյուսի պատճառով ժամանակավորապես դադարեցվել են: