Խանտի Մանսիյսկում կայանալիք հանրահավաքն ու երթը՝ ի պաշտպանություն Վլադիմիր Պուտինի նախագահի թեկնածության, որը նախատեսվում էր անցկացնել այսօր, հետաձգվել է: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Единая Россия կուսակցության մարզային մասնաճյուղի մամլո ծառայությունում:
«Անբարենպաստ եղանակի պատճառով որոշվել է չեղյալ հայտարարել միջոցառումը», – ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շաբաթ օրը կանխատեսվում է մինչև 30 աստիճան ցուրտ: