ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ։
Այդ ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 600 կրակոց:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքապահ ուժերը, նշված կրակոցներին պատասխանելով միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, անշեղորեն կատարել են իրենց ծառայողական պարտականություններն ու իրականացրել մարտական դիրքերի հուսալի պաշտպանություն:









































