Thursday, 18 04 2024
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում

Հայկ Գևորգյանի կալանավորմամբ ավելացա՞վ վստահությունը ոստիկանության նկատմամբ. Պետրոս Ղազարյան

«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի կալանավորման հարցը պետք է քաղաքացիական և լրագրողական հանրության ուշադրության կենտրոնում լինի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Կենտրոն» հեռուստատեսության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի ղեկավար, լրագրող Պետրոս Ղազարյանը:

Ըստ Ղազարյանի, թեև լրատվամիջոցը բազում անգամ հրապարակումներով է հանդես եկել իր դեմ, բայց ինքը որպես լրագրող ճանաչում և գնահատում է Հայկ Գևորգյանին: «Այն փաստարկները, որոնք ներկայացնում է ոստիկանությունը, ավելի շատ հարցեր են առաջացնում, քան հարցերին պատասխաններ են տալիս: Նույնիսկ եթե եղել է նման դեպք, շատ կարևոր է, թե ինչպես է տեղի ունեցել այդ դեպքը: Ի՞նչ է նշանակում տաս օր առաջ է տեղի ունեցել և ի՞նչ է նշանակում տաս օր հետախուզման մեջ է՝ այն դեպքում, երբ մարդը հանգիստ իր լրագրողական գործունեությունն է ծավալել»,- ասաց Պ. Ղազարյանը:

Ըստ նրա՝ հաճախ ականատեսն ենք դառնում, թե ինչպես թիկնապահները կարող են մարդ սպանել և չկալանավորվել, իսկ լրագրողը վրաերթի համար կալանավորվում է: Սա Պետրոս Ղազարյանը լրագրության նկատմամբ վերաբերմունք է որակում: Նրա կածիքով՝ հանրությունը պետք է պահանջի մաքսիմալ արդարություն, և հետամուտ լինի, որ հարցականներ չմնան: Իսկ ներկա վիճակը Հայկ Գևորգյանի կալանավորման շուրջ բազմաթիվ հարցականներ է առաջացնում:

Պետրոս Ղազարյանը նշեց, որ միջազգային զեկույցներից մեկում Հայաստանը խոսքի ազատության ցուցանիշով բարձրացել էր, և պետք չէր ամեն բան անել, որ այդ զեկույցում հաջորդ տարի Հայաստանը հայտնվի մի քանի նիշ ներքևում`այն դեպքում, որ թևակոխել ենք նախընտրական տարի: «Էպիկենտրոնի» ղեկավարի համոզմամբ` այս կալանավորումը խոսքի ազատության վրա բացասական է ազդելու և բոլոր լրագրողների պարտքն է արդարությունը պահպանելը:

«Դրա համար մենք պետք է հնարավորինս ուշադրության կենտրոնում պահենք այս հարցը: Պետք է հարցեր բարձրացնենք և ոստիկանությունից իրավաչափություն պահանջենք: Լրագրողական հանրությունը պետք է թույլ չտա, որ այսպիսի վերաբերմունք լինի լրագրողի նկատմամբ: Ոստիկանության փաստարկները մեզ չեն համոզում, սա է ամբողջ խնդիրը»,- նկատեց Պետրոս Ղազարյանը: Նա նաև տեղեկացրեց, որ «Էպիկենտրոն» լրատվականը խնդիրը կպահի հանրության ուշադրության կենտրոնում և կլուսաբանի:

Լրատվականի ղեկավարը նաև կարևորեց, որ պետք է հասկանալ՝ եթե որևէ մեկի խոսքի ազատությունը սահմանափակվում է, ապա բոլորի խոսքի ազատությունն է սահմանափակվում: Նրա խոսքով`եթե իրավունքներ են ոտնահարվում, ոտնահարվում են բոլորի իրավունքները, և պետք է եզրակացություններ անել փաստերից, իսկ փաստն այն է, որ ոստիկանության փաստարկները չեն համոզում:

Պետրոս Ղազարյանը կարծում է, որ Հայկ Գևորգյանի կալանավորման հիմքում ընկած միջադեպը ցանկացածի հետ կարող էր պատահել: Նա վերհիշեց երկու տարի առաջ տեղի ունեցած մի դեպք: «Ես ավտոմեքենայի ղեկին էի, մի տաքսու վարորդ ավտոմեքենայի ձայնային ազդանշանով ինձ հորդորեց կանգնեցնել ավտոմեքենան: Իջնելով մեքենայից` հարցրեցի, թե ինչ խնդիր կա, պատասխանեց, որ 20 օր առաջ իր ավտոյին խփել և թողել գնացել եմ: Ես նույնիսկ չէի հիշում, որ խփել եմ: Այսքան բանից հետո մտածում եմ, որ ես նույնպես հետախուզման մեջ եմ»,- կատակով ենթադրեց լրագրողը:

Նա կարծում է, որ պետք չէ ամեն գնով ոստիկանությանը սևացնել, որովհետև սևացած ոստիկանությունից հասարակությունը` ո՛չ լրագրողները, ո՛չ սովորական քաղաքացին, ո՛չ իշխանությունը, ո՛չ պետությունը չեն շահի: «Արդյո՞ք այս ամենի արդյունքում ոստիկանության նկատմամբ վերաբերմունքը լավացավ»,- հռետորական հարց բարձրացրեց «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի ղեկավար, լրագրող Պետրոս Ղազարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում