Փետրվարի 3-ին` ժամը 20.30-ին, ոստիկանության ծառայողները Հաղթանակ թաղամասի 9-րդ փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967թ. ծնված Հովհաննես Գ-ին, 1988թ. ծնված Վահե Հ-ին և 1972թ. ծնված Արշակ Ե-ին:
Վերջինիս մոտ հայտնաբերվել է անձեռոցիկի մեջ փաթեթավորված մարիխուանա թմրամիջոցի նմանվող 2,7 գ զանգված:
«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: