Ճապոնական ծովում ուժեղ փոթորիկը Aston Gate նավից քշել է ավելի քան 50 ավտոմեքենա: Այսօր Կամբոջայի դրոշի տակ լողարկող նավը հանգրվանել է Վլադիվոստոկի նավահանգստում:
Փոթորիկը նավը պատուհասել է ուրբաթ գիշեր: Aston Gate-ի երկարությունը 107 մետր է, իսկ բեռնափոխադրման կարողությունը` 4.205 տոննա:
Բեռների անհետացումը ուժեղ փոթորիկների ժամանակ բավական հաճախ է պատահում, սակայն ավտոմեքենաների կորուստը երկար տարիներ վեր առաջին անգամ է հանդիպում: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը: