Ցանցահենների խումբը, որը հայտնի է Anonymous անվանմամբ, հրապարակել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Սքոթլանդ Յարդի հեռախոսազրույցը: Այս մասին հաղորդում է CNN գործակալությունը:
Զրույցում իրավապահ մարմինների աշխատակիցները փոխանակվում են տեղեկատվությամբ ու քննարկում Anonymous ցանցահենային խմբի անդամներին ձերբակալելու մանրամասները:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչներն արդեն հաստատել են լուրը, սակայն կատարվածի մեղավորների անուններ չեն հնչել:
Հիշեցնենք, որ Anonymous խմբավորմանը մեղադրում են Կենտրոնական հետախուզական գործակալության ինտերնետ-ռեսուրսի, Սքոթլանդ Յարդի կրիմինալ ոստիկանության բաժանմունքի աշխատանքները խափանելու, Լեհաստանի և Չեխիայի կառավարությունների, Լիտվայի Կենտրոնական բանկի և Եվրախորհրդարանի կայքերը կոտրելու մեջ:
Բացի այդ` ի նշան WikiLeaks-ի դեմ ուղղվելիք ֆինանսական հնարավոր ճնշումների, ցանցահենները կոտրել էին նաև PayPal վճարային համակարգի կայքը:
Խումբը շարունակում է իր գործունեությունը, չնայած ԱՄՆ-ում ու Եվրոպայում ձերբակալություններին:







































